Ջորջ Քլունին 2015 թվականի ապրիլին Երեւանում կլինի - Mediamax.am

17086 դիտում

Ջորջ Քլունին 2015 թվականի ապրիլին Երեւանում կլինի


Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին
Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին

Լուսանկարը` REUTERS/Alessandro Bianchi


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին 2015 թվականի ապրիլին Հայաստան կժամանի՝ System of a Down խմբի հետ:

Այս մասին իր ինստագրամում գրել է System of a Down-ի երգիչ Սերժ Թանգյանը:

 

«Լուրեր են պտտվում, որ Ջորջ Քլունին մեզ հետ Հայաստան է գալու ապրիլին: Դա անհերքելի ճշմարտություն է», - նշել է երգիչը:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ ս.թ. սեպտեմբերին Ջորջ Քլունին ամուսնացել է ծագումով լիբանանցի փաստաբան Ամալ Ալամուդինի հետ, որը մասնագիտացած է մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ոլորտներում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին