«Թումո»-ում ներկայացվել է Գեղարդի վանքի 3D մոդելը - Mediamax.am

exclusive
9730 դիտում

«Թումո»-ում ներկայացվել է Գեղարդի վանքի 3D մոդելը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը
«Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկանավորման ամերիկացի ինժեներ Ռոս Դեվիսոնը
Սկանավորման ամերիկացի ինժեներ Ռոս Դեվիսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկանավորման ամերիկացի ինժեներ Ռոս Դեվիսոնը «CyArk 500 մարտահրավեր» նախագծի շրջանակում հունվարի 9-ին եւ 10-ին մեկնել էր Գեղարդ՝ «Թումո» կենտրոնի սաների հետ միասին ստեղծելու վանքի 3D տարբերակը:

 

CyArk 500-ը շարժում է, որի նպատակն է 5 տարվա ընթացքում ամբողջ աշխարհից հավաքագրել 500 մշակութային կոթող եւ ստեղծել դրանց եռաչափ սկանավորված տարբերակները: Արդեն երկու տարի շարունակվող ծրագիրն աշխարհի տարբեր կետերում սկանավորել է 122 ճարտարապետական կոթող: 

 

«Հայաստանում ինձ հաճելի անակնկալ էր սպասվում՝ հայ երեխաների ոգեւորությունը»

 

Ռոս Դեվիսոնը ճարտարապետական կառույցների 3D սկանավորմամբ է զբաղվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Էկվադորում, Հորդանանում, Սոմալիում:

Սկանավորման ամերիկացի ինժեներ Ռոս Դեվիսոնը Սկանավորման ամերիկացի ինժեներ Ռոս Դեվիսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է «Թումո» կենտրոնի եւ CyArk-ի  համագործակցության մասին, որը սկսվել է մոտ մեկ տարի առաջ: 

 

«Բազմաթիվ  երկրներում ենք արդեն իրականացնել ծրագիրը: Թեեւ սկզբում մարդիկ շատ ոգեւորված են լինում, բայց երբ գործը հասնում է բուն գործընթացին, ամեն ինչ մի փոքր բարդանում է: Այս առումով Հայաստանում ինձ հաճելի անակնկալ էր սպասվում՝ հայ երեխաների ոգեւորությունը: Երբ մեկնեցինք Գեղարդ, բավական ցուրտ էր, բայց երեխաները այնպիսի եռանդով էին աշխատում, որ ցուրտը չէին զգում»,- պատմել է նա:

 

Մոդելավորված բոլոր կոթողները տեղադրվում են CyArk-ի կայքում: Բացի այդ, սկանավորված մոդելները պահպանվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում՝ հատուկ սերվերների վրա:

 

Ներկայացնելով կոթողների ընտրության չափանիշները՝ Ռոսը նշել է, որ իրենք առաջնորդվում են ստացված հայտով, որը պետք է հիմնավորի տվյալ կոթողի մշակութային արժեքը: Ռոսի խոսքով՝ CyArk-ը շեշտը դնում է ռիսկային կառույցների վրա, որոնք ունեն մշակութային լուրջ արժեք: Ապա գալիս է ֆինանսավորում գտնելու փուլը, այնուհետ մեկնարկում են եռաչափ մոդելավորման աշխատանքները:

 

Եռաչափ մոդելավորել հայկական մշակութային ժառանգությունը եւ փոխանցել սերունդներին

 

«Թումո» կենտրոնի տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ժիրայր Պէօճէքեանը նշում է, որ իրենք ոգեւորված են ծրագրի հաջողությունից, եւ այն շարունակելու մտադրություն ունեն:

 

«Պետք  է կարողանանք ձեռք բերել $ 50 հազ. արժողությամբ սկաները, եւ որպես տեւական ծրագիր՝ Հայաստանի ողջ տարածքում եռաչափ մոդելավորել մշակութային ողջ հարստությունը՝ այն սերունդներին փոխանցելու նպատակով»,- նշել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագիրն արժե շուրջ $ 100 հազ.: Եռաչափ սկանավորող գործիքը ձեռք բերելու համար կազմակերպած դրամահավաքի արդյունքում արդեն իսկ հավաքվել է $ 15 հազ.: «Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ դրամահավաքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հավաքվի սարքի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարը:

«Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը «Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի քանի տարի առաջ Թումոյի խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը դիմեց մեզ՝ պատմելով այս հետաքրքիր ծրագրի մասին: Նա ցանկանում էր «Թումո»-ն անպայման ներգրավել դրանում: Հայաստանում Գեղարդի վանքը եռաչափ մոդելավորված երկրորդ եկեղեցին է՝ Տաթեւի վանքից հետո: Պատրաստվում ենք ապագայում հավաքել մոտ 10-12 կոթող, եւ դրանք ընդգրկել CyArk-ի 500-ի ցանկում»,-նշել է Մարի Լու Փափազյանը:

 

«Բոլորս այնքան հետաքրքրված էինք աշխատանքով, որ ցուրտը մղվել էր երկրորդ պլան»

 

Հնգօրյա ծրագրի շրջանակում «Թումո» կենտրոնի 12 սաները բաժանվել են երեք խմբի՝ սկանավորման, մոդելավորման եւ լուսանկարչության:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բազմիցս այցելել էի Գեղարդ, բայց երբեւէ չէի նկատել այն յուրահատկությունները, որոնք տեսնելու հնարավորություն ունեցա այս նախագծի շնորհիվ: Դասընթացի ընթացքում հասկացա, որ Գեղարդի եկեղեցին ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմական ժառանգության մաս է: Գեղարդում շատ ցուրտ էր, բայց բոլորս այնքան հետաքրքրված էինք աշխատանքով, որ ցուրտը մղվել էր երկրորդ պլան»,- պատմել է մասնակիցներից Ժաննա Գեւորգյանը:

 

Մոդելավորման խմբից Մանե Գաբրիելյանն էլ կարեւորել է իրենց մենթոր Ռոսից այդ օրերին ստացած գիտելիքների պաշարը:

 

«Նա Գեղարդում գտնվելու ընթացքում տեխնիկայի յուրաքանչյուր դետալ գործարկելուց առաջ մեզ մանրամասն բացատրում էր: Եթե ինչ-որ բան չէր ստացվում, ցույց էր տալիս, հետո մեզ էր կարգադրում կրկնել քայլը: Հուսով եմ, որ Ռոսը նոր ծրագրով մոտ ապագայում կվերադառնա Հայաստան»,- նշել է նա:

 

Ի դեպ, հունվարի 16-ին Ռոս Դեվիսոնը «Թումո»-ի աշխատակիցների հետ մեկնել է Գյումրի եւ սկանավորել Գյումրիի թատրոնը: Ինչպես տեղեկացրել է Մարի Լու  Փափազյանը, «Թումո»-ի Գյումրիի կենտրոնը ապագայում կգործի հենց այդ թատրոնի շենքում:

 

Նարինե Դանեղյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին