Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխարտգործախարար Շավարշ Քոչարյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը «թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը»։
«Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու եւ Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների»,- ասել է Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին:
















