Ներկայացվել է Ավրորա Մարդիգանյանի մասին ֆիլմի թրեյլերը - Mediamax.am

11453 դիտում

Ներկայացվել է Ավրորա Մարդիգանյանի մասին ֆիլմի թրեյլերը


Ավրորա Մարդիգանյանը
Ավրորա Մարդիգանյանը

Լուսանկարը` hammer.ucla.edu


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) ներկայացրել է Ավրորա Մարդիգանյանի եւ նրա հուշերի հիման վրա 1918թ. Հոլիվուդում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարի մասին նկարահանվող փաստավավերագրական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:

«Ավրորա» ֆիլմը Ցեղասպանությունը վերապրած մի հայ աղջկա` Արշալույս Մարդիկյանի (հետագայում՝ Ավրորա Մարդիգանյան) մասին է: Նա 14 տարեկան էր, երբ 1915թ. ամռանը կոտորածի եւ բռնագաղթի ալիքը հասնում է նաեւ Խարբերդի նահանգ, որտեղ եւ նրա ծննդավայրն է՝ Չմշկածակ գյուղը: Արշալույսը, փրկվելով մասսայական կոտորածից եւ անցելով Ցեղասպանության բոլոր սարսափների միջով, տեղափոխվում է Թիֆլիս, ապա Պետրոգրադ, այնուհետ Նորվեգիա եւ վերջապես հասնում ԱՄՆ՝ Նյու Յորք:

 

Այստեղ էլ 15-ամյա աղջիկը սկսում է գրի առնել իր կյանքի պատմությունը, որը գրավում է ԱՄՆ-ի հանրության ուշադրությունը: Ավելի ուշ լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: Այն մեծ արձագանք է առաջացնում ամերիկացիների շրջանում, եւ այս պատմության հիման վրա Հոլիվուդում ֆիլմ նկարահանելու գաղափար է առաջանում:

 

«Հոշոտված Հայաստան» ֆիլմում (հայտնի է նաեւ «Հոգիների աճուրդ» անունով) գլխավոր հերոսուհու դերակատարը հենց Ավրորա Մարդիգանյանն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին