Հարգանքի տուրք կմատուցվի հրեաների հայ փրկիչներին - Mediamax.am

3761 դիտում

Հարգանքի տուրք կմատուցվի հրեաների հայ փրկիչներին


Էդուարդո Էռնեկյանը եւ Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը
Էդուարդո Էռնեկյանը եւ Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը

Լուսանկարը` http://www.raoulwallenberg.net/


Երեւան: Մեդիամաքս: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի Խորհուրդը որոշում է կայացրել հուշատախտակ ստեղծել` հարգանքի տուրք մատուցելու համար այն հայերին, ովքեր այս կամ այն կերպ օգնության ձեռք են մեկնել Հոլոքոստի զոհերին:

Մինչ օրս պաշտոնապես «Ազգերի առաքյալ» ճանաչվել են 24 հայեր, բայց չբացահայտված դեռ շատ պատմություններ կան հայերի սխրանքների վերաբերյալ:

 

Ներկայումս Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի գիտաշխատողները տեղեկություններ են հավաքագրում` բացահայտելու համար այն հայերին, որոնց սխրանքները մինչ այժմ պատշաճ կերպով չեն փաստագրվել:

 

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն իր ելույթում նշել է.

 

«Չնայած հայ ազգն աշխարհի մասշտաբով փոքր է, բայց նշանակալի է հայ փրկիչների մասնաբաժինը հրեաների փրկության գործում` արտացոլելով այս հնագույն ժողովրդի միասնության ոգին: Վալենբերգի հիմնադրամը հպարտ է, որ ձեռնամուխ է եղել այս երկկողմ որոնմանը` բացահայտելու հրեա ժողովրդին փրկելու հայերի գլխավորած դեռեւս չբացահայտված դեպքերը եւ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր արդեն ճանաչվել են «Ազգերի առաքյալներ» եւ նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց սխրանքի բացահայտմանը: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի որոշումը` ստեղծել հատուկ նախագծված հուշատախտակ այն միջոցն է, որով մենք ճանաչում ենք այդ մարդկանց գործած համարձակ քայլերը եւ շնորհակալություն հայտնում այդ հերոսներին»:

 

Հիշատակը հավերժացնող հուշատախտակները կտեղադրվեն աշխարհի խոշոր քաղաքներում:

 

Թել Ավիվ-Յաֆայի հայկական ասոցիացիան, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սբ. Նիկողայոս վանքին կից, կլինի այն վայրը, որտեղ կտեղադրվի հիշատակը հավերժացնող հուշատախտակներից առաջինը: Վերջինիս բացումը տեղի կունենա առաջիկայում, հատուկ արարողությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին