Ապրիլին Հայաստան կժամանեն եկեղեցականներ Ռուանդայից եւ Դարֆուրից - Mediamax.am

5225 դիտում

Ապրիլին Հայաստան կժամանեն եկեղեցականներ Ռուանդայից եւ Դարֆուրից


Լուսանկարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Երեւան: Մեդիամաքս: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 22-24-ին կայանալիք եկեղեցական արարողություններին կմասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական եւ էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այդ մասին խոսվել է փետրվարի 24-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում` ընդլայնված կազմով:

 

Հյուրերի թվում են դավանակից չորս Եկեղեցիների եւ երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ եւ գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան եւ Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից եւ Դարֆուրից:

 

Արարողություններին կմասնակցեն նաեւ ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր հայոց թեմերից:

 

Ժողովին Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն անդրադարձան ապրիլի 22-24-ը Հայաստանում եւ Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը եւ ոգեկոչման միջոցառումներին: Քննարկվեցին ապրիլի 22-ի Հսկման արարողության, ապրիլի 23-ի Ս. Պատարագի եւ Սրբադասման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, տեղեկություններ փոխանցվեցին սրբապատկերի եւ մասնատուփի պատրաստման, շարականի կանոնի բազմաձայնման գործընթացի մասին, ինչպես նաեւ հիշատակի այլ արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին