«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը՝ հայերեն - Mediamax.am

16405 դիտում

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը՝ հայերեն


Լուսանկարը` Photolure

Ժան Վարուժան Սիրափյանը
Ժան Վարուժան Սիրափյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր կայացել է Պաոլո Կոսսիի, Ժան Ջիանի եւ Ժան Վարուժան Սիրափյանի հեղինակած՝ «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պատկերապատումներով ներկայացնում է «Նեմեսիս» հատուկ գործողությունն ու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի գնդակահարության պատմությունը:

 

Գրքի համահեղինակ Ժան Վարուժան Սիրափյանն ասել է, որ նախագծի գաղափարը ծագել է 4-5 տարի առաջ, եւ միայն հիմա է հնարավորություն ընձեռվել այն կյանքի կոչելու: 

 

«Սողոմոն Թեհլերյանի մասին բոլորը գիտեին, բայց «Նեմեսիս» գործողության պատմությունը քչերին է հայտնի: Կարեւոր փաստ է այն, որ այս գործողությամբ սպանվել են թուրքական դատարանի կողմից դատապարտված եւ փախուստի դիմած թուրքերը, ոչ մի անմեղ մարդ չի տուժել: Սա ոչ թե ահաբեկչական, այլ վրիժառության գործողություն էր»,- ասել է գրքի համահեղինակը:

 

Նա նշել է, որ Հայաստանում հրատարակվել են գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները՝ 400-ական օրինակով: Ավելի վաղ լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, հունարեն օրինակները: Ֆրանսիայում արդեն 2000 օրինակ է սպառվել: Նախատեսվում է գիրքը հրատարակել նաեւ թուրքերեն եւ գերմաներեն լեզուներով:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, խոսելով գրքի ժանրի մասին, ասել է, որ պատմական իրադարձությունները գեղարվեստական եւ գիտական գրականության մեջ ներկայացվում են բավական ծավալուն, իսկ պատկերապատումներով հեշտացվում է հանրայնացման գործը:

 

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը հայերեն եւ ռուսերեն լույս է ընծայել «Արեգ» հրատարակչությունը՝  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Փարիզի «Չոբանյան ինստիտուտի» օժանդակությամբ: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին