Վիգեն Սարգսյանը ներկայացրել է 100-րդ տարելիցի ծրագրերը - Mediamax.am

5194 դիտում

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է 100-րդ տարելիցի ծրագրերը


Վիգեն Սարգսյանը եւ Գալուստ Սահակյանը
Վիգեն Սարգսյանը եւ Գալուստ Սահակյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նպատակները, խնդիրներն ու առաջիկա անելիքները, Հայաստանում եւ արտերկրում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը, դրանց իրականացման գործում խորհրդարանականների մասնակցությանը վերաբերող հարցեր:

 

Խորհրդակցությունը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին