Դիվանագիտության արտաքին փայլն ու զրկանքները - Mediamax.am

exclusive
4575 դիտում

Դիվանագիտության արտաքին փայլն ու զրկանքները


Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:
Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:
Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:
Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին նվիրում է 12-րդ դարի, Գեղարդից տեղափոխված հայկական խաչքար:1994թ. Նյու-Յորք:
Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին նվիրում է 12-րդ դարի, Գեղարդից տեղափոխված հայկական խաչքար:1994թ. Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից


2013 թվականից մարտի 2-ին Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օրը։ 1992 թ-ի հենց այս օրը Հայաստանի Հանրապետությունը համալրեց Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ երկրների շարքերը:

 

Անկախությանը հաջորդած տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, շուրջ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է մոտ 2000 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր, արտերկրում ունի վեց տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություն:

 

Մասնագիտական տոնի առիթով Մեդիամաքս-ը 2015 թվականին զրուցել էր ներկայումս արտերկրում  իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող հայ դեսպանների հետ՝ խնդրելով վերջիններիս պատմել  հայ դիվանագետ լինելու պատվաբեր, բայց, միեւնույն ժամանակ, բարդ աշխատանքի մասին:

Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք: Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյան

 

«Յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր իրադարձություն մեր դիվանագիտական պատմության էջերը լրացնող մի մասնիկ է: Այդ էջերի մեջ սեպտեմբերի 21-ը սկզբնակետն է՝ ամենահատուկն ու ամենակարեւորը, քանզի դիվանագիտությունը հնարավոր է միայն անկախության ու պետականության պայմաններում: Անձնական տեսանկյունից ինձ համար ամենաառանձնահատուկ տարեթիվը 1991-ի վերջն էր, երբ աշխատում էի հայկական դիվանագիտական ծառայության մեջ իմ առաջին հանձնարարության վրա: Դա Հայաստանի անկախ Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակի նախագծումն էր, որը հասցեագրված պիտի լիներ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ առաջարկելով երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում…

 

Դիվանագիտությունը ծառայություն է, ինչպես պաշտպանության ոլորտը, որ պահանջում է խիստ կարգապահություն, ցանկացած նոր օտար պայմաններին ադապտացվելու կարողություն, պետական շահի ընկալում ու տիրապետում համապատասխան գործիքներին, որոնց միջոցով իրականացվում է պետության արտաքին քաղաքականությունը: Զրկանքներն այս մասնագիտության մեջ հաճախ վերաբերում են ընտանիքին ու կայունությանը, քանզի տեղաշարժը, նոր եւ օտար միջավայրում հայտնվելը, զրոյից սկսելը կարող են բավական ճնշող լինել թե անձնապես, թե, առավել եւս, ընտանիքի համար:

 

Դիվանագիտության մեջ պարտվելն առաջին հերթին վերաբերում է փոխզիջման բալանսը խախտելուն, այլ ոչ թե ամեն բան զիջելուն, քանզի վերջինս ուղղակի կապիտուլյացիա է, ինչը դիվանագիտական ոլորտից չէ: Ընդհանրապես, դիվանագիտական պարտություններն ու հաղթանակներն այս մասնագիտության մեջ տարբեր են սպորտի կամ ռազմական ոլորտից:

Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Մենք ներկայացնում ենք մի պետություն ու ժողովուրդ, որ իր քաղաքակրթական հարստությամբ ու ներուժով, մարդկային գործոնով ու բազմաշատ տաղանդով մեզ հաղորդում է այլ ազգերի ու ժոովուրդների հարգանքը: Ինքնավստահությունն (բացառելով ինքնասիրահարվածությունն, իհարկե) ու պարկեշտությունը դրանից բխող շարժիչ ուժ են մեր աշխատանքում:

 

Իրականացնելով ազգային շահի ներկայացման, պաշտպանության գործառույթը՝ կարեւոր է չմոռանալ այս մասնագիտության հիմնական նպատակը` ժողովուրդների, պետությունների միջեւ բարեկամության, խաղաղության ու համագործակցության ապահովումը` ի շահ առաջին հերթին մեր ժողովրդի: Ուստի, նույնիսկ ամենադժվար ու հակասական պայմաններում երկխոսության ապահովումը, դրա խողովակների պահպանումը, կամուրջներ այրելուց խուսափումը մասնագիտական բնազդ են դառնում:   

 

Այսօր պարզապես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գորտծընկերներին՝ իրենց աշխատանքի, պրոֆեսիոնալիսզմի ու բարեկամության համար»:

Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք: Հայաստանի պետական դրոշը վեր է խոյանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց: ՀՀ-ն միանում է ազգերի մեծ ընտանիքին: 1992թ. մարտի 2, Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյան

 

«Երկար մտորումներից հետո որոշեցի հայկական դիվանագիտության պատմության մեջ առանձնացնել Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման համաձայնագրի կնքումը: Այն համայն հայության համատեղ ջանքերի արգասիքն էր, թե՛ դիվանագիտական, առավել եւս` ռազմական ճակատում ձեռնարկած քայլերի արդյունքը, որն ամրագրեց փխրուն խաղաղությունը, որը հնարավորություն տվեց ձեռնամուխ լինել երկրի ու պետականության կայացման գործին: Այն մեծ խորհուրդ էր պարունակում, քանի որ հնարավոր եղավ ընդհանուրի նվիրումի, համառության, պայքարի, միասնության ու ազգային շահի գերադասման շնորհիվ, հատկանիշներ, որոնց պակասն այսօր հաճախակի է զգացվում:

 

Դիվանագիտությունը գիտությունների, հմտությունների, գիտելիքների, ու վարքագծային որոշակի կանոնների համադրություն է: Այս մասնագիտությունը պահանջում է նվիրում, ինչն էլ իր հերթին բերում է զոհողությունների:

 

Շատերի մոտ դիվանագետի աշխատանքը բացառապես առնչակցվում է ընդունելությունների, արտասահմանում ապրելու հետ: Սա այն թվացյալ փայլն է, որի ներքո ամփոփված երկարատեւ ու երկարաժամյա աշխատանքը, սեփական տանից ու հարազատներից հեռու լինելու, զավակներին օտար միջավայրում մեծացնելու բարդությունները չեն երեւում: Անգամ ընդունելություններն աշխատանք են, քանի որ շատ ու շատ հարցեր հենց այդ ժամանակ են քննարկվում:

 

Շարունակաբար զարգացող մեր աշխարհում լավ դիվանագետ լինելու համար պարտադիր համարվող հմտությունների ցանկը մեծանում է: Օրինակ, ԱԳՆ-ի հիմնադրման առաջին տարիներին համակարգչից օգտվելը մեծ առավելություն էր համարվում, իսկ այսօր`արդեն պարտադիր պահանջ, առանց որի անհնարին է պատկերացնել դիվանագետի առօրյա աշխատանքը: Լավ դիվանագետի համար կարեւոր է չկորցնել սեփական գիտելիքներն ընդլայնելու ձգտումը: Եվ երկրորդը` չմեծմտանալ, հարգանքով վերաբերվել դիմացինին եւ կարողանալ ականջալուր լինել հնչող կարծիքին, որքան էլ այն անհարիր կամ անընդունելի թվա: Կարծրացումն ու լճացումը դիվանագետի համար ամենամեծ վտանգներն են: Լավ ճանաչիր սեփականը, գնահատիր ու փայփայիր այն, եւ երբեք մի աստվածացրու օտարին ու օտարինը:

 

Մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ, որ անկախ իրավիճակից ու բարդություններից՝ մշտապես բարձր պահենք հայ դիվանագետի անունը եւ հպարտությամբ գործենք միջազգային ասպարեզում` հաջողություններ գրանցելով ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի»:

Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին նվիրում է 12-րդ դարի, Գեղարդից տեղափոխված հայկական խաչքար:1994թ. Նյու-Յորք: Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին նվիրում է 12-րդ դարի, Գեղարդից տեղափոխված հայկական խաչքար:1994թ. Նյու-Յորք:

Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյան

 

«Դիվանագիտությունը մարդկանց եւ պետությունների հետ հաղորդակցվելու, բանակցություններ վարելու արվեստ է: Այն նաեւ մշակույթ է, շփում տարբեր բնագավառների՝ իրավագիտության, տնտեսագիտության, հոգեբանության եւ տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ: Դիվանագետը պետք է միշտ պատրաստ լինի կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքին՝ աշխարհի տարբեր երկրներում hայրենիքի շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով:

 

Իմ երիտասարդ գործընկերներին խորհուրդ կտամ կատարելագործել գիտելիքները, համբերատարությամբ եւ նվիրվածությամբ կատարել աշխատանքը: Լավ իմանալ հայ ժողովրդի եւ դիվանագիտության պատմությունը: Երբեք չընկճվել, միշտ բարձր պահել Հայրենիքի պատիվը:

 

Մասնագիտական տոնի առթիվ մեր գործընկերներին մաղթում եմ նորանոր հաջողություններ, դիվանագիտական հաղթանակներ, հետեւողականություն, լավատեսություն եւ քաջառողջություն»:

 

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյան

 

«Հայկական դիվանագիտության պատմության մեջ դժվարանում են առանձանցել մեկ իրադարձություն: Յուրաքանչյուր այց, միջոցառում, միջազգային կազմակերպության անդամակցում կամ երկկողմ կամ բազմակողմ փաստաթղթի ստորագրում ունի իր ուրույն տեղն ու կարեւորությունը:

 

Դիվանագետի աշխատանքի մեջ կարեւոր է ստացված տեղեկատվությունը վերլուծելը եւ հաճախ իրարամերժ տեղեկությունների հիման վրա որոշում կայացնելը: Անշուշտ, չափազանց կարեւոր է մարդկային շփման հմտությունը: Երիտասարդ դիվանագտներին շատ հետաքրքիր խորհուրդ է տվել Թալեյրանը՝ Pas trop de zèle՛ ՝ չափից ավելի մի խանդավառվեք, ի նկատի ունենալով, որ կարեւոր որոշումները պետք է ընդունվեն սթափ եւ ոչ թե զգայական հիմքերով:

 

Այսօր մեր գործընկերներին մաղթում են այն, ինչ ինձ բախտ է վիաճկվել ունենալ ՝ բացառաիկ հետաքրքիր աշխատանք»:

 

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյան

 

«Աշխատում եմ ՀՀ ԱԳՆ համակարգում 1992 թվականի ապրիլի 27-ից, մինչ այդ մի քանի ամիս օժանդակել եմ մեր նորանկախ պետության արտաքին գերատեսչությանը հասարակական հիմունքներով: Նախարարություն աշխատանքի ընդունվեցի պատերազմի մութ եւ ցուրտ տարիներին մի խումբ իմ նման նորավարտ երիտասարդների հետ, որոնց մի մասը հետագայում հեռացավ համակարգից, մյուսներն աշխատում են, նաեւ որպես դեսպաններ եւ բարձրաստիճան դիվանագետներ: Այդ տարիներին ստեղծվում էր Հայաստանի դիվանագիտական ծառայությունը: Ունեինք լավ հիմքեր՝ նախկին ՀԽՍՀ ԱԳ նախարարությունն իր կադրերով, ԽՍՀՄ եւ ռուսական համակարգից մեր համակարգ ծառայության տեղափոխվեցին հայրենասեր եւ արհեստավարժ մարդիք, որոնց թվում էին Գրիգորի Բադալյանը, Աշոտ Մելիք-Շահնազարյանը, ներկայիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հենրիկ Լիլոյանը եւ շատ ուրիշներ: Մասնագետներ եկան նաեւ Սփյուռքից, որոնց դերն ու ավանդը ծառայության կազմավորման հարցում անուրանալի է: Հատուկ կցանկանայի հիշել հյուպատոսական վարչության իմ ուսուցիցչներին՝ Աշոտ Մանուկյանին, Մինա Գուրգենյանին, մեզանից վաղաժամ հեռացած Հասմիկ Սողոմոնյանին եւ ուրիշներին:

 

Դիվանագիտության մեջ հաջողության երաշխիքն աշխատասիրությունն է, նվիրումը եւ հավատն ավելի լավ ապագայի նկատմամբ: Իրական դիվանագետն իր մասնագիտությունը պետք է ընկալի ոչ միայն որպես սոսկ աշխատանք, այլեւ որպես կենսակերպ:

 

Լայն հասարակությունում այն մտայնությունն է տարածված, թե դիվանագետի աշխատանքը միայն վայելք է: Այդպես չէ: Կա «ժամ  եւ պատարագ» չունեցող ծանր աշխատանք, մեծ պատասխանատվություն: Ընդհանրապես, դիվանագետի աշխատանքին փորձում եմ մոտենալ հետեւյալ եռամիասնության տեսանկյունից. ընտանիք - հայրենիք/պետություն - ազգ: Դրանք ուղղակի անբաժանելի են. ընտանիքը պետության եւ ազգի բջիջն է, բայց եթե մոռանում ես դրանցից մեկը, մեծ է հավանականությունը, որ անհաջողություն կունենաս: Այս թոհ-ու-բոհի մեջ ավելի տուժում է ընտանիքը, որովհետեւ չես կարողանում բավարար ժամանակ հատկացնել նրան: Երիտասարդ դիվանագետներին մաղթում եմ, որպեսզի իրենց աշխատանքում առաջնորդվեն այս եռամիասնությամբ:

 

Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա առթիվ իմ գործընկերներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն եւ աշխատանքային ու անձնական հաջողություններ»:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին