Մատենադարանը վերակերտվում է - Mediamax.am

exclusive
9930 դիտում

Մատենադարանը վերակերտվում է


Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը
Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը

Լուսանկարը` Mediamax

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը

Լուսանկարը` Mediamax

Նոր գիտական մասնաշենքի նախասրահը
Նոր գիտական մասնաշենքի նախասրահը

Լուսանկարը` Mediamax

Ձեռագրերի պահոցի մուտքը
Ձեռագրերի պահոցի մուտքը

Լուսանկարը` Mediamax

Հատուկ միկրոկլիմայով ապահովված ձեռագրերի պահոցը
Հատուկ միկրոկլիմայով ապահովված ձեռագրերի պահոցը

Լուսանկարը` Mediamax

Ճարտարապետ Արթուր Մեսչյանի մտահաղացմամբ Ավետարանը կպահվի հատուկ բունկերում
Ճարտարապետ Արթուր Մեսչյանի մտահաղացմամբ Ավետարանը կպահվի հատուկ բունկերում

Լուսանկարը` Mediamax

Մեծ եւ լուսավոր ընթերցասրահը
Մեծ եւ լուսավոր ընթերցասրահը

Լուսանկարը` Mediamax

Մեծ ընթերցասրահը
Մեծ ընթերցասրահը

Լուսանկարը` Mediamax

Ընթերցասրահի միջանցքը
Ընթերցասրահի միջանցքը

Լուսանկարը` Mediamax

Բացօթյա ճեմասրահը
Բացօթյա ճեմասրահը

Լուսանկարը` Mediamax

Նոր գիտական մասնաշենքի նախասրահը
Նոր գիտական մասնաշենքի նախասրահը

Լուսանկարը` Mediamax

Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի վարչական հատվածը
Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի վարչական հատվածը

Լուսանկարը` Mediamax

Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը
Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Հնագույն ձեռագրերի համաշխարհային եզակի շտեմարանի` Մատենադարանի վերակերտումը կընթանա երեք փուլով:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Առաջին փուլում կառուցվում է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի օրը:

 

«Մատենադարանի նոր շենքի կառուցման անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ ավելանում էին Մատենադարանի գործառույթները: Այն ոչ միայն համահայկական գիտամշակութային կենտրոն է, այլեւ համաշխարհային եզակի շտեմարան: Անընդհատ ավելանում է զբոսաշրջիկների հոսքը: Իր գոյության գրեթե ողջ ընթացքում Մատենադարանում ներկայացվել է մեկ հիմնական ցուցադրություն։ Այդ պատճառով մեր հարստության մի չնչին մասն էր հնարավոր լինում ցուցադրել եւ հանրահռչակել», - ասել է Հրաչյա Թամրազյանը:

 

Մատենադարանի տնօրենը նշել է, որ հեռանկարային ծրագրերը նպատակաուղղված են բնականոն սերնդափոխության, նոր բաժիններ, ծառայություններ գիտաստեղծագործական խմբեր ստեղծելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու խնդիրներին։

 

«Շատ բան արվել է, թեեւ  հիմնական անելիքներն առջեւում են։ Այսօր 100-ից ավելի երիտասարդ մասնագետներ են ընդունվել Մատենադարան` ձեռագրագետներ, արվեստաբաններ, միջնադարագետներ, վերականգնողներ, մանրանկարիչներ, թվայնացման եւ հրատարակչական բաժնի նոր ծառայությունների աշխատակիցներ: Զորանում է Մատենադարանի գիտական եւ մշակութային ներուժը”, - ասել է Հրաչյա Թամրազյանը:

 

Նոր մասնաշենքը, որն իր ներքին տարածքներով չորս անգամ գերազանցում է հիմնական շենքին, նախագծել է տաղանդավոր ճարտարապետ, հանրությանն առավելապես որպես երգահան-երաժիշտ հայտնի Արթուր Մեսչյանը։

 

Շինարարությունն իրականացվել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, ով “ՄոնԱրխ”  շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահն է: Նրա կողմից ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $ 10 մլն:

 

Մեծ ներդրումներ են կատարել նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմպերճյանը։

 

Նորագույն տեխնոլոգիաների ներդրման գծով բարեգործական խոշոր ծրագիր է իրականացնում «Ավիաինֆոտել» ՓԲԸ տնօրեն Սամվել Մուրադյանը։

 

Մատենադարանի տնօրենը տեղեկացրել է, որ սկզբում նախագիծը ներկայացվել է ՀՀ նախագահ, այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ արժանացել նրա հավանությանը:

 

«ՀՀ Նախագահի կոչին առաջինը արձագանքեց բարերար Սերգեյ Համբարձումյանը, ով մասնագիտությամբ շինարար է, եւ ժամանակին եղել է ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, հետագայում` Ռուսաստանում եւ Ուկրաինայում դարձել է շինարարական կոնցեռնի տնօրեն»,-ասում է Մատենադարանի տնօրենը:

 

Նոր մասնաշենք են տեղափոխվելու բոլոր ֆոնդերը. այնտեղ կառուցված պահոցները համապատասխանում են միջազգային բոլոր բարձրագույն չափանիշներին:

 

«Ներդրված են ինժեներական եւ օդափոխության նորագույն տեխնոլոգիաներ: Բացի պահպանման համակարգերից` պահոցներից,  որոնք զբաղեցնում են հարկաբաժիններ, այնտեղ են տեղակայվելու վերականգնման բաժինները, լաբորատորիաները, մեծ եւ փոքր դահլիճները, ընթերցասրահները, գիտական աշխատասենյակները: Հայագետների համար ստեղծվել են աշխատելու հազվագյուտ պայմաններ: Բացի հայագիտությանը զարկ տալուց, սա նպաստելու է նաեւ Մատենադարանի թանգարանային հնարավորությունների բազմապատկմանը: Մատենադարանի նոր շենքի կառուցապատումը գտնվում է ավարտական փուլում։  Շինարարներն աշխատում են մեծ նվիրումով»,- ասում է Հրաչյա Թամրազյանը:

 

Վերակերտման երկրորդ փուլում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Մատենադարանի հիմնական շենքում` փոխկապակցված ինը ցուցասրահների ստեղծման ուղղությամբ:

 

«Քանի որ գրադարանային համալիրը, ֆոնդերը տեղափոխվելու են նոր մասնաշենք, անհրաժեշտ է այս տարածքները օպտիմալ օգտագործել ցուցադրությունների համար: Պետք է կառուցվեն  9-10 ցուցասրահներ, որոնցում կներկայացվեն ոչ միայն հայկական, այլ նաեւ օտարալեզու ձեռագրերը, արխիվային ֆոնդի հազվագյուտ նմուշները, հնատիպ գրքերը: Կունենանք վիրտուալ Մատենադարանի սրահ, որտեղ ցուցադրությունները կներկայացվեն ֆիլմաշարերով: Մի փոքր սրահ էլ նախատեսում ենք ձեռագրերի ստեղծման արվեստին նվիրված ցուցադրության համար, որտեղ կներկայացվի ձեռագրերի, մագաղաթների ստեղծման պատմությունը»,- ասում է Մատենադարանի տնօրենը:

 

Երրորդ փուլում նախատեսվում է բարեկարգել Մատենադարանի շրջակա տարածքները, հարթակները, արձանախումբը, աստիճանա¬վանդակները, որպեսզի Մատենադարանի մուտքը սկսվի վերընթաց ճանապարհի սկզբնամասից: Մաշտոցի պողոտայում եւս կտեղադրվեն վահանակներ, որոնք կնախապատրաստեն մուտքը Մատենադարան:

Մարիամ Մանոյան

Մեր ընտրանին