Երեւանում ստեղծվել է կիբեռանվտանգության կենտրոն - Mediamax.am

4805 դիտում

Երեւանում ստեղծվել է կիբեռանվտանգության կենտրոն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող Կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն:

Կենտրոնը հարթակ է ծառայելու պաշտպանական համակարգում կիբեռանվտանգության խնդիրների բացահայտման եւ նորարական լուծումների մշակման համար, հաղորդել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Կենտրոնի առաջնային խնդիրներից է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, մշակել նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքների եւ հմտությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաեւ պատրաստել բարձրակարգ մասնագետներ պաշտպանական համակարգում հետազոտական նախագծեր իրականացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին