Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, ասել է Հռոմի Պապը - Mediamax.am

5136 դիտում

Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, ասել է Հռոմի Պապը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Լուսանկարը` http://disgustingmen.com/


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ պատարագի ժամանակ ասել է, որ հայերի կոտորածները “20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է”:

“Չարիքի կոծկումը կամ դրա ժխտումը նման է առանց վիրակապի բաց վերքի, որը շարունակում է արյունահոսել”,- ասել է Հռոմի Պապը պատարագի սկզբին, փոխանցում է Associated Press-ը:

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետաձգել է այսօր կայանալիք իր մամուլի ասուլիսը ՝ տեղեկանալով, որ Հռոմի Պապը օգտագործել է “ցեղասպանություն” բառը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին