Ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր կարող եք այցելել 13:00-ից հետո - Mediamax.am

12337 դիտում

Ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր կարող եք այցելել 13:00-ից հետո


Լուսանկարը` Edmond Terakopian


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մուտքն այցելուների համար կբացվի ժամը 13:00-ից սկսած՝ պայմանավորված արարողակարգային միջոցառումներին արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը տեղեկացնում է, որ հուշահամալիր այցելությունը կշարունակվի նաեւ ապրիլի 25-ին:

 

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների եւ մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:

 

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից՝ անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

 

Աբովյան եւ Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

 

Ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Երթուղին հետեւյալն է՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ - Կիեւյան փողոց – Կիեւյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ - Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին