Ապրիլի 23-ի SOAD-ի համերգի մուտքը՝ միայն Շահումյան հրապարակից - Mediamax.am

9388 դիտում

Ապրիլի 23-ի SOAD-ի համերգի մուտքը՝ միայն Շահումյան հրապարակից


System of a Down
System of a Down

Լուսանկարը` Soadomized.com


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք System of a Down (SOAD) ռոք խմբի Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգի մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հիշեցնում է, որ «համերգի մուտքն անվճար է, սակայն սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով»:

 

2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչեւ 24:00-ը, սահմանափակվելու է նաեւ Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից եւ Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան, ինչպես նաեւ Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին