Կասպարովն ասել է, որ 1915-ը բոլոր ցեղասպանությունների «մայրն էր» - Mediamax.am

8593 դիտում

Կասպարովն ասել է, որ 1915-ը բոլոր ցեղասպանությունների «մայրն էր»


Գարի Կասպարովը
Գարի Կասպարովը

Լուսանկարը` https://oslofreedomforum.com/


Երեւան: Մեդիամաքս: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը Հայոց ցեղասպանությունն անվանել է «20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մայրը»։

Իր Facebook-ի էջում նա նշել է․«Մենք պետք է բավարար քաջություն ունենանք չարիքը իր անվանբ կոչելու համար, հատկապես այս մեկը, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մայրն էր»։

 

«2002 թ-ին The Wall Street Journal-ի իմ հոդվածում ես գրել էի, որ Թուրքիան պետք է ընդունվի Եվրոպական Միություն, եթե լուծվեն մի շարք հացեր։ Այդ հարցերից առաջինը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու լիարժեք հետաքննումն է։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Ես դեռ հույս ունեմ, որ դա կլինի։ Ինչպե՞ս կարող ենք այսօր պայքարել չարիքի բազմաթիվ դրսեւորումների դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքի հետ, որի ուրվականներն արդեն 100 տարեկան են», - գրել է Գարի Կասպարովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին