Քիմ Քարդաշյանը հպարտ է, թե «որքան ուժեղ է հայ ժողովուրդը» - Mediamax.am

7424 դիտում

Քիմ Քարդաշյանը հպարտ է, թե «որքան ուժեղ է հայ ժողովուրդը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Քիմ Քարդաշյանն այսօր ասել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես են շատերը սկսել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ես հիմա հպարտ եմ՝ ասելու, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշահամալիրը եւ վերապրող ժողովրդին, եւ ես այնքան հպարտ եմ, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը: Ես ցավում եմ, որ անգամ 100 տարի անց դեռեւս ոչ բոլորն են ճանաչում մեկ եւ կես միլիոն մարդկանց սպանությունը: Բայց հպարտ եմ տեսնել փոփոխությունը եւ ուրախ եմ, որ շատերը սկսել են ճանաչել կատարվածը որպես ցեղասպանություն: Մենք չենք հանձնվելու, ճանաչումը շուտով լինելու է բոլորի կողմից», - գրել է Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին