Քըրք Քրքորյանը կյանքի օրոք դարձել էր լեգենդ, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

7297 դիտում

Քըրք Քրքորյանը կյանքի օրոք դարձել էր լեգենդ, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` http://www.artsakh-karabakh.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել՝ ամերիկահայ հայտնի գործարար եւ բարերար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում կիսում են բոլորը:

 

Որպես ձեռներեց եւ գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ եւ վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:

 

Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները եւ դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը:

 

Համոզված եմ, որ մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, եւ մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով:

 

Ցավակցում եմ բոլորիս այս մեծ կորստյան կապակցությամբ»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին