Պուտին. Սարգսյանն արժանի հարգանք եւ մեծ հեղինակություն ունի - Mediamax.am

5978 դիտում

Պուտին. Սարգսյանն արժանի հարգանք եւ մեծ հեղինակություն ունի


Լուսանկարը` http://nnao.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր պետական գործունեության տարիներին «ձեռք է բերել իր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում»:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին ասված է Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորական ուղերձում:

 

«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության եւ համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների»,- ասված է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում: 

 

ՌԴ նախագահն այսօր նաեւ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին