«Դվին» հյուրանոցը կվերականգնի «Լեռնային Պար» արձանը - Mediamax.am

exclusive
2988 դիտում

«Դվին» հյուրանոցը կվերականգնի «Լեռնային Պար» արձանը


Լուսանկարը` Oleksandr Burlaka


Երեւան: Մեդիամաքս: «Դվին» հյուրանոցի տնօրինությունը կհոգա 2013 թ. ապրիլին հյուրանոցի տարածքում ավերված «Լեռնային Պար» արձանախմբի վերականգնման հետ կապված ծախսերը:

 

Այս մասին Մեդիամաքսին ասել է արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ արձանի ավերման փաստի առիթով թե՛ հեղինակը, թե՛ «Դվին» հյուրանոցի տնօրինությունը դիմել էին ոստիկանություն: Նախ գողացվել էին արձանի արժեքավոր մասերը, իսկ այնուհետ այն ավերվել էր:

 

Տիգրան Արզումանյանի փոխանցմամբ, մի քանի օր առաջ «Դվին» հյուրանոցի տնօրինության հետ կայացած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են արձանի վերականգման աշխատանքների հետ կապված հարցերի շուրջ, եւ երեկ գիշեր արձանը տեղափոխվել է Գեղարվեստի կոմբինատ: Հենց այստեղ էլ Տիգրան Արզումանյանը կվերականգնի իր հեղինակած արձանը:

 

Քանդակագործի խոսքով՝ այժմ ընթացքի մեջ են հյուրանոցի տնօրինության հետ արձանի վերականգնմանը վերաբերող պայմանագրի ստորագրման աշխատանքները: Աշխատանքները կպահանջեն մոտ 5 ամիս:   

 

Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կտեղադրվի վերականգնված «Լեռնային պար»-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին