Հեռարձակման թվայնացման աշխատանքներն ավարտվել են - Mediamax.am

6141 դիտում

Հեռարձակման թվայնացման աշխատանքներն ավարտվել են


Լուսանկարը` http://ktrk.kg/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտվել են:

Այս մասին ասված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

Նախարարությունը հիշեցնում է, որ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ 2016թ. հունվարի 1-ը։

 

Թվայնացումից հետո Երեւանում եւ մերձակա բնակավայրերում կհեռարձակվի թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստաալիք:

 

Ծրագրի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 մլն դրամ է:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին