«Ոսկե Ծիրան»-ին կմասնակցեն Նաստասյա Կինսկին եւ Օրնելա Մուտին - Mediamax.am

11397 դիտում

«Ոսկե Ծիրան»-ին կմասնակցեն Նաստասյա Կինսկին եւ Օրնելա Մուտին


Նաստասյա Կինսկին
Նաստասյա Կինսկին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե Ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երեւան կժամանեն աշխարհահռչակ դերասանուհիներ Օրնելա Մուտին եւ Նաստասյա Կինսկին:

Այս մասին այսօր հայտնել է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Երեւան կժամանի նաեւ ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն:

 

«Ուզում եմ, որ փառատոնի միայն առաջ գնա եւ քաղաքում իսկական տոն լինի: Կարծում եմ, մեր հայտնի հյուրերը միայն կխթանեն այս տոնը», - հավելել է Հարություն Խաչատրյանը:

 

Պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաեւ Ռոման Բալայանը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբեր Գեդիկյանը եւ այլք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին