Արտո Չաքմաքչյանի «Վերածնունդը»` Երեւանում - Mediamax.am

1848 դիտում

Արտո Չաքմաքչյանի «Վերածնունդը»` Երեւանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 3-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է հայկական կերպարվեստի կենդանի դասական, կանադաբնակ Արտո Չաքմաքչյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Սա նկարիչ-քանդակագործի առաջին անհատական ցուցահանդեսն է հայրենիքում:

 

«Վերածնունդ» խորագրի ներքո ներկայացված է 10 քանդակ եւ 20-ից ավելի գրաֆիկական աշխատանք, որոնց մեծ մասն իրականացվել է 1960-ական թվականներին: Մեդիամաքսի հետ զրույցում Արտո Չաքմաքչյանը նշել է, որ բոլոր աշխատանքներն արվել են Երեւանում:

 

Արտո Չաքմաքչյանի փոխանցմամբ, Գրիգոր Նարեկացու եւ Կոմիտասին պատկերող աշխատանքները կենտրոնական դեր ունեն ցուցահանդեսում.

 

«Կոմիտասի քանդակը շատ եմ արժեւորում` վարդապետը բերանը բաց երգում է: Նման տեսքով քանդակ չկա: Այնքան հուզված եմ, այսօր զգացի, որ օգտակար եմ իմ ժողովրդին: Երջանիկ եմ ու հպարտ, որ այսօր այստեղ եմ»:

 

«Հաշվի առնելով այն, որ այս տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, մենք կարեւորում ենք Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայ կերպարվեստի վառ անհատների ներկայացումը մեզ մոտ`ցույց տալով հայկական մշակույթի ու արվեստի շարունակականությունն ու վերածնունդը: Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը եւս կրում է վերածնունդ խորագիրը: Մեզ համար պատիվ է ներկայացնել Արտո Չաքմաքչյանի աշխատանքները մեզ մոտ», - նշել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 30-ը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին