Հայտնի են «Ոսկե Ծիրան»-ի հաղթողները - Mediamax.am

4056 դիտում

Հայտնի են «Ոսկե Ծիրան»-ի հաղթողները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին «Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային 12-րդ կինոփառատոնի արդյունքները:

«Այս մի քանի օրը Երեւան քաղաքի ու երեւանցիների մասին հիացմունքի խոսքեր եմ լսում մեր հյուրերից ու դրանք ինձ երջանկացնում են: Մեր հյուրերը գալիս ու գնում են, իսկ մենք միշտ մնալու ենք այստեղ ու կրկին սպասենք նրանց», - հանդիսատեսին ողջունեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

 

Հիմնական մրցութային անվանակարգերը պահպանվել էին՝ միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկեր եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր:

 

Առաջին անգամ «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում հանձնվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որին արժանացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան» ֆիլմի համար: Lավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակը շնորհվեց Գագիկ Մադոյանին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե Ծիրան» մրցանակի արժանացավ կոլումբիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» ֆիլմը: Ներկայացնում ենք նաեւ այլ անվանակարգերի հաղթողներին.

 

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժիսոր Խայրո Բուստամանտե

 

Միջազգային վավերագրական մրցույթ -  «Իմաստի ստեղծումը», ռեժիոր Սիմոնե Ռապիզարդա Կազանովա

 

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ - «Ամեն ինչ լավ կլինի», ռեժիսոր Պատրիկ Ֆոլռաթ

 

Ժյուրիի հատուկ մրցանակ - «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժիսոր Ֆարհադ Ղոլամի

 

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ - «Մեկ, երկու, երեք», ռեժիսոր Արման Երիցյան

 

Ֆիպրեսի մրցույթ - «Մոսկվիչ, իմ սեր», ռեժիսոր Արամ Շահբազյան

 

Էկումենիկ մրցույթ - «Մոսկվիչ, իմ սեր», ռեժիսոր Արամ Շահբազյան

 

Խրախուսական մրցանակ.  «Սիվաս», ռեժիսոր  Քաան Մյուժդեջի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին