Առանց խոսքի, բայց հայկական մտքերով՝ Փելեշյան - Mediamax.am

4833 դիտում

Առանց խոսքի, բայց հայկական մտքերով՝ Փելեշյան


Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2015թ. հուլիսին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Օրդֆիլմ» ընկերության ու «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ ցուցադրվել էին Արտավազդ Փելեշյանի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» եւ «Վերջ» ֆիլմերը, որից հետո ռեժիսորը պատասխանել էր ներկաների հարցերին:

 

Ծննդավայրի մասին

 

Կիրովականցի եմ, բայց ծնվել եմ Գյումրիում: Ավելի ճիշտ` լոռեցի եմ:

 

«Կյանք» եւ «Վերջ» ֆիլմերի մասին

 

Այդ երկու ֆիլմը նկարահանել եմ այն ժամանակ, երբ Հայաստանը շատ դժվար իրավիճակում էր: Ես դա արեցի հույսի եւ լույսի, վերածննդի եւ նոր կյանքի համար:

 

«Տարվա եղանակներ» ու «Բնիկները» ֆիլմերի մասին

 

Մի հետաքրքիր պատմություն պատմեմ «Տարվա եղանակներ» ֆիլմի նկարահանումներից: Խմբի ադմինիստրատորին եւ օպերատորին ուղարկեցինք Գյուղնախարարություն, որ իմանան, թե Հայաստանում քաղաքակրթությունից հեռու ինչ գյուղ կա, որտեղ պահպանվում են հին եւ նոր ավանդույթները:

Արտավազդ Փելեշյանը Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զանգեզուրի ձորում գտնվող մի գյուղի մասին մեզ պատմեցին: 1930-ական թվականներին Սովետական միությունն իմացավ, որ այդպիսի գյուղ կա, իսկ այդ գյուղն էլ իր հերթին իմացավ, որ արդեն սովետական կարգեր են:

 

Որոշեցինք գնալ: Մի կերպ գտանք ճանապարհը: «Վոլգա» մեքենայով էինք: Գյուղը ձորի մեջ էր, 10-12 տուն ուներ: Վարորդին առաջարկեցինք ոտքով իջնել, բայց ասաց՝ չէ, կտանեմ: Ճանապարհին մեքենայի մասերը կոտրվեցին: Այդպես մեքենայի կիսակմախքով հասանք տեղ: Հասանք ու Թումանյանի հեքիաթների նման՝ տեսանք մի գյուղ: Երեք ծերունի էին նստած կրակի շուրջ եւ օղի էին պատրաստում` քարահունջ: Բարեւեցինք, հարցրեցին` ի՞նչ կա էստեղ, զարմացան մեքենայի վրա: Ասացինք` կինո ենք ուզում նկարել: Զարմացան, թե ի՞նչ է կինոն: Մեզ դա արդեն հետաքրքրեց:

 

Կինոյի ոլորտում բառեր կան, որ նեղ մասնագիտական են, ինչպես օրինակ «մասովկա». բավական մեծ ամբոխ է, դեմքերը չեն երեւում եւ դրա համար մարդուն վճարում էինք 3 ռուբլի: Կան նաեւ «էպիզոդներ», որտեղ փոքր խումբ է նկարահանվում, երեւում են դեմքերն ու դա արժե 7 ռուբլի 50 կոպեք: Նկարեցինք այդ մարդկանց: Տնօրենը հանեց ցուցակներն ու սկսեց անուն-ազգանունով լրացնել: Մեկ էլ ծերուկներից մեկը մոտեցավ ու ասաց` «Ես էպիզոդնիկ եմ»… (ծիծաղում է-հեղ.):

Արտավազդ Փելեշյանը Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ «Բնիկները» ֆիլմը մարդկանց վերաբերմունքն է կենդանական աշխարհին: Մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք:

 

Ֆիլմերին այսօրվա աչքով նայելու եւ փոփոխություններ անելու մասին

 

Ոչինչ չէի փոխի ֆիլմերում: Ես այն ժամանակ այդպես եմ տեսել: Գիտե՞ք՝ ես հիմա ալբոմներում նայում եմ` երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում, ի՞նչ պետք ունի, որ ես հիմա այդ նկարները ոչնչացնեմ:

 

«Տարվա եղանակներ» ֆիլմում հնչած մտքերի մասին

 

Այդտեղ երեք միտք կա՝ «Հոգնեցի», «Կարծու՞մ ես ուրիշ տեղ լավ է» ու «Սա քո հողն է»:

 

Եվ այն ժամանակ եւ հիմա նույն բառերը կօգտագործեի: Ինձ թվում է՝ համընկնում է եւ այսօրվա օրվա հետ եւ այն ժամանակի:

Արտավազդ Փելեշյանը Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Homo Sapiens ֆիլմը նկարելու հնարավորության մասին

 

Ասեմ կարճ` մենք հնարավորություն եւ այդպիսի միջոցներ չունենք: Դրանք շատ բարդ նկարահանվող ֆիլմեր են: Մենք այդքան միլիոններ, ընդ որում՝ դոլարով, չունենք:

 

Տեւական լռության մասին

 

Ես գրել էի սցենար՝ «Հայոց աշխարհ», բայց ֆիլմը տարբեր պատճառներով չարվեց: Առաջին պատճառը դարձյալ ֆինանսական էր: Դե հիմա մեծացել եմ, ես չգիտեմ, թե ինչ պիտի լինի:

 

Կասկածների մասին

 

Ես սցենարն եմ գրում: Եթե ամբողջական չեմ տեսնում ֆիլմը` չեմ նկարում: Ես պետք է թղթի վրա տեսնեմ ֆիլմը, նոր սկսեմ նկարահանել:

Արտավազդ Փելեշյանը Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիստանցիոն մոնտաժի մասին

 

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մոնտաժը նշանակում է հարեւան պատկերների միացում: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում: Ստացվում է, որ ես ոչ թե միացնում եմ այդ պատկերները, որոնք շատ կարեւոր են, այլ անջատում եմ: Կարծում եմ` հեռավորության վրա դրանք ավելի լավ են խոսում իրար ու, առհասարակ, մյուս պատկերների հետ:

 

Քանդակագործության ազդեցության մասին

 

Ազդեցություն կա: Եթե առանձնացնեմ` հիացած եմ Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթով:

Արտավազդ Փելեշյանը Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմի մասին

 

Հույս ունեի, որ դրանում կբացահայտվի Փելեշյանի լռության պատճառը, բայց ռեժիսորն ինձանից բան սովորեց եւ նույնպես լռեց: Ասում եք տիեզերական հասկացողություններ, բառեր, խոսքեր չկան իմ ֆիլմերում, բայց ինչքա՜ն հայկական մտքեր կան:

 

Պարտադիր դիտելու ֆիլմերի մասին

 

Խորհուրդ կտամ դիտել Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» եւ Չինգի «Չինաստանի ուրվականների պատմությունը»:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին