ԱՄՆ դեսպանությունն օգոստոսի 15-ին կաշխատի - Mediamax.am

1682 դիտում

ԱՄՆ դեսպանությունն օգոստոսի 15-ին կաշխատի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լրացուցիչ վիզայի հարցազրույցներ անցկացնելու նպատակով օգոստոսի 15-ը սահմանում է աշխատանքային օր:

Այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:

 

«ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղեւորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական եւ ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելեով այստեղ»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին