Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորներ կան - Mediamax.am

6387 դիտում

Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորներ կան


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Վազաշեն եւ մի քանի այլ գյուղերի ուղղությամբ:

Մեդիամաքսի տեղեկություններով՝ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1972թ. ծնված Գառնիկ Լալայանը, որը Բերդի հիվանդանոցից գիշերը տեղափոխվել է Երեւան: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

Վազաշենում հակառակորդի կրակոցներից վիրավորվել է Պառավաքար համայնքի երեք բնակիչ: Նրանք տեղափոխվել են Իջեւանի հիվանդանոց: Վիրավորներից մեկը, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից: Երկուսը բժիշկների հսկողության տակ են, նրանց վիճակը կայուն է:

 

Կեսգիշերն անց կրակոցները հիմնականում դադարել են: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն այսօր առավոտյան Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին