Բացվել է Քննչական կոմիտեի նոր մասնաշենքը - Mediamax.am

3987 դիտում

Բացվել է Քննչական կոմիտեի նոր մասնաշենքը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Արաբկիր համայնքում այսօր բացվել է ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մասնաշենքի բացման արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նա շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, «Էլեկտրոնային նախաքննություն» համակարգին:

 

Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրենքը ՀՀ նախագահը ստորագրել էր 2014թ. հունիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին