70-ամյա ԱրԱրԱտ կոնյակը վաճառվել է 80 հազար ֆունտով - Mediamax.am

exclusive
6102 դիտում

70-ամյա ԱրԱրԱտ կոնյակը վաճառվել է 80 հազար ֆունտով


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 70-ամյա հայկական ԱրԱրԱտ կոնյակը Լոնդոնի Սոթբիս աճուրդում վաճառվել է 80 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար)։

Հատուկ աճուրդի առիթը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-ամյակն էր:

 

Աճուրդը կազմակերպվել էր Մոնակոյի արքայազն Ալբերի հովանավորությամբ: Աճուրդի կազմակերպմանը աջակցել էին Միացյալ Թագավորությունում Մոնակոյի դեսպան Էվելին Ջենտան, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ Սաուդյան արքայազն Ալ Ուալիդը:

 

Աճուրդի էին հանվել Չերչիլի կյանքի ընթացքում նրա կողմից սիրված խմիչքների, սիգարների եւ հագուստների հայտնի բրենդերի ապրանքներ, բազմաթիվ այլ իրեր:

 

 

Աճուրդի ընթացքում առավելագույն ուշադրության արժանացան քանդակագործ Օսկար Նեմոնի՝ Չերչիլի կիսանդրին եւ 70-ամյա կոնյակ՝ Երեւանի կոնյակի գործարանի բացառիկ հավաքածուից, որը տրամադրել էր Արմեն Սարգսյանը։

 

Աճուրդում հանգանակված ողջ գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով՝ աջակցելու կլիմայական փոփոխությունների ազդեցության նվազեցման, բիո-բազմազանության պահպանման ու անապատացման դեմ պայքարի արքայազն Ալբերի նախաձեռնություններին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին