UWC Dilijan-ը օգնում է տարբեր ազգերի երեխաներին հասկանալ միմյանց - Mediamax.am

8290 դիտում

UWC Dilijan-ը օգնում է տարբեր ազգերի երեխաներին հասկանալ միմյանց


Լուսանկարը` http://modd-events.com/


Երեւան: Մեդիամաքս: UWC Dilijan քոլեջի նպատակներից մեկն է սովորեցնել տարբեր երկրներից եկած երեխաներին՝ լսել եւ հասկանալ միմյանց:

ԱյՍ մասին ասել է UWC Dilijan College-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտորիա Զոնաբենդը T&P օնլայն պարբերականին տված հարցազրույցում:

 

«UWC համակարգում երեխաները ավելի շատ հնարավորություններ են ստանում ինքնուրույն կրթվելու համար, դա վերաբերում է եւ ժամանակացույցի, եւ՛ պարապմունքների ինտենսիվության հարցում նրանց ազատությանը: Բացի լուրջ ակադեմիական ծանրաբեռնվածությունից, երեխաները պետք է պատրաստ լինեն միանգամայն այլ մակարդակի սոցիալական ակտիվության: Պատկերացրեք, որ գալիս եք անծանոթ երկիր, ապրում եւ սովորում եք այլ մշակույթների ներկայացուցիչների հետ, որոնց, հավանաբար երբեք չէիք հանդիպի: Հաճախ UWC քոլեջներ են գալիս ուսանողներ այնպիսի պետություններից, որոնք հակամարտության մեջ են գտնվում: Օրինակ մեզ մոտ ուսանում են Պաղեստինից եւ Իսրայելից ժամանած երեխաներ, Թուրքիայից, ինչը շատ անսովոր է հայկական դպրոցի համար, Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից, Հնդկաստանից, Իրանից եւ ԱՄՆ-ից: Եվ մեր նպատակներից մեկն է սովորեցնել նրանց լսել հակառակ կողմի կարծիքը, հասկանալ իրար եւ շփվել», - նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Իհարկե, երեխաները գալիս են տարբեր կյանքի փորձով: Նրանցից շատերը բավական համեստ կարողություններ ունեցող ընտանիքներից են, նույնիսկ կան փախստականների ճամբարներից եկածներ: Որոշ բաների նրանք պատրաստ են, որոշ բաների՝ ոչ: Սակայն փոփոխություններն արագ են տեղի ունենում: Օրինակ, Պաղեստինից եկած տղան շատ խիստ էր տրամադրված Իսրայելի ու իսրայելցիների նկատմամբ, սակայն այժմ հանգիստ շփվում է այդ երկրի ուսանողների հետ»,- ասել է քոլեջի տնօրենների խորհրդի ղեկավարը:

 

Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Խոսելով առհասարակ կրթության ոլորտի մասին՝ Վերոնիկա Զոնաբենդը նկատել է, որ «գոյություն ունեցող կրթական համակարգը պետք է փոփոխվի, քանի որ այն չի խթանում ստեղծագործական մոտեցումը եւ հետաքրքրասիրությունն աշխարհի հանդեպ»:

 

«Կախվածությունը ստանդարտացված թեստավորման համակարգից, որը հիմնված է մի քանի տարբերակներից մեկն ընտրելու վրա, թույլ չի տալիս գործընթացին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Գլխավորը, ինչ պիտի նկատի ունենա կրթական համակարգը, այն է, որ բոլոր մարդիկ տարբեր են, եւ չկա ու չի կարող լինել բոլորի համար միայն մեկ ճիշտ լուծում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին