Գյումրիից Դիլիջան՝ սիրով - Mediamax.am

exclusive
7969 դիտում

Գյումրիից Դիլիջան՝ սիրով


Լուսանկարը` Fund for Armenian Relief

Լուսանկարը` Fund for Armenian Relief

Լուսանկարը` Fund for Armenian Relief


Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի («Օկտետ») սաները հանդես են եկել համերգով UWC Dilijan քոլեջում:

 

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով ավերված երաժշտական դպրոցի նոր շենքը կառուցվել էր Հայ օգնության ֆոնդի, Մեդիամաքսի եւ ավստրալիական Do Something կազմակերպության կողմից իրականացված Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock համատեղ նախագծի շրջանակներում՝ բրիտանական ռոքի լեգենդներ Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի ակտիվ մասնակցությամբ:

 

Դպրոցի նոր շենքի բացման արարողությունը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Իէն Գիլանի, Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիի մասնակցությամբ: Նույն այդ ժամանակ Իէն Գիլանը եւ Ջոն Դին այցելեցին UWC Dilijan-ի շինհրապարակ, որն իր առաջին ուսանողներին ընդունեց 2014թ. սեպտեմբերին:

 

2015թ. ընթացքում Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաները Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգաշարով: Համերգներ կայացան Գյումրիում, Էջմիածնում, Չարենցավանում, Ստեփանավանում եւ Հովհաննես Թումանյանի հայրենիքում՝ Դսեղ գյուղում:

 

UWC Dilijan-ում կայացած համերգը վերջինն էր ընթացիկ տարում, սակայն դպրոցի ղեկավարությունը նախատեսում է շարունակել համերգները նաեւ 2016 թվականին:

 

 

Համերգի մեկնարկից առաջ Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչ Մարգարիտ Փիլիպոսյանը UWC Dilijan-ի ուսանողներին եւ դասախոսներին ներկայացրել է դպրոցի վերակառուցման պատմությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին