ԵԱՀԿ-ն մտահոգված է հանրաքվեի օրը լրագրողների վրա հարձակումներով - Mediamax.am

3643 դիտում

ԵԱՀԿ-ն մտահոգված է հանրաքվեի օրը լրագրողների վրա հարձակումներով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է արտահայտել դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեն լուսաբանող լրագրողների նկատմամբ սպառնալիքների եւ նրանց մասնագիտական աշխատանքը խոչընդոտող դեպքերի վերաբերյալ:

ԵԱՀԿ ներկայացուցիչը մասնավորապես մատնանշել է iLur.am լրատվական կայքի, Ազատություն ռադիոկայանի եւ Հետաքննող լրագրողների ասոցիացիայի լրագրողների հանդեպ հարձակումների եւ վիրավորանքի դեպքերը՝ ընդգծելով, որ դատախազությունը եւ ոստիկանությունն արդեն հետաքննություն են իրականացնում այս միջադեպերի առնչությամբ:

 

«Ես կոչ եմ անում իշխանություններին ամբողջությամբ հետաքննել լրագրողների իրավունքների ոտնահարմանն առնչվող այս միջադեպերը: Անպատժելիությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ չի կարելի հանդուրժել»,- ասել է Դունյա Միյատովիչը:

 

Նա նշել է, որ գրանցվել են դեպքեր, երբ լրագրողներին խոչընդոտել են իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները:

 

Այս տարվա հունիսին ԵԱՀԿ  ներկայացուցիչը կոչ էր արել ՀՀ իշխանություններին «պատշաճ կերպով հետաքննել» հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին