Ներկայացվել է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը - Mediamax.am

1829 դիտում

Ներկայացվել է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ասել է, որ ԵՊՀ գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների եւ տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթական ծրագրերի եւ հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների իրականացմանը:

Այս մասին ԵՊՀ ռեկտորն ասել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում՝ ներկայացնելով ԵՊՀ ռազմավարական ծրագիրը:

 

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նիստի ընթացքում հաստատվել են 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, 2016 ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը, 2016թ. ԵՊՀ կառուցվածքը եւ հաստիքացուցակը:

 

Օրակարգի հարցերի շրջանակում Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2015թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների եւ ծախսերի կատարողականի մասին հաղորդումը:

 

Նիստում որոշում է ընդունվել 2016թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության եւ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին