Հայաստանում գրիպի համաճարակ չկա - Mediamax.am

6162 դիտում

Հայաստանում գրիպի համաճարակ չկա


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակ չկա:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

 

«Այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը եւ բուժման ընթացքը մասնագետների եւ անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է:

 

Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով եւ այլ նյութերով»,- ասված է հաղորդագրությունում։ 

 

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաեւ ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին