Չելսի Քլինթոնը գրել է «Ավրորա» մրցանակի մասին - Mediamax.am

6907 դիտում

Չելսի Քլինթոնը գրել է «Ավրորա» մրցանակի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, գրառում է կատարել միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին, որն առաջին անգամ կշնորհվի Երեւանում ս.թ. ապրիլի 24-ին:

«Ուրախ էի տեղեկանալ, որ Clinton Global Citizen Award մրցանակի դափնեկիր Սայիդա Ղուլամ Ֆաթիման «Ավրորա» մրցանակի հավակնորդներից է», - գրել է Չելսի Քլինթոնը՝ օգտագործելով մրցանակի պաշտոնական ‪#‎AuroraPrize հեշթեգը:

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիման «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն է:

 

Նա Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել, գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

 

Չելսի Քլինթոնը Քլինթոնների ընտանեկան հիմնադրամի խորհրդի անդամ է, ակտիվ մասնակցում է Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին: 2011-2013 թթ. նա աշխատել է որպես NBC հեռուստաընկերության հատուկ թղթակից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին