ՀՀ ԱԳՆ նոր շենքում առաջինը հյուրընկալվել է Կարեն Միրզոյանը - Mediamax.am

10874 դիտում

ՀՀ ԱԳՆ նոր շենքում առաջինը հյուրընկալվել է Կարեն Միրզոյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։

«Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

 

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին