Ադրբեջանը շարունակում է բնակավայրեր գնդակոծել - Mediamax.am

2411 դիտում

Ադրբեջանը շարունակում է բնակավայրեր գնդակոծել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական կողմի բացված կրակի հետեւանքով մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել 64-ամյա Նորիկ Ալիխանյանը:

Մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:

 

ՀՀ զինված ուժերը անցել են իրավիճակի կայունացմանն ուղղված եւ ադրբեջանական կողմի զսպման գործողությունների, հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: «Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաեւ բնակավայրերի եւ քաղաքացիական անձանց գնդակոծությունից», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին