Մեկնարկել է տաղանդավոր փոքրիկ երաժիշտներին աջակցող նախագիծը - Mediamax.am

2899 դիտում

Մեկնարկել է տաղանդավոր փոքրիկ երաժիշտներին աջակցող նախագիծը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի ընկերների ակումբի ստեղծման շնորհանդեսը, որի շրջանակում Կոնվերս բանկը ներկայացրել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Տաղանդավոր երեխաներ» նախագիծը:

Նախագծի նպատակն է ֆինանսական աջակցություն ցուցաբերել երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաներին: Արդյունքում երեխաները կֆինանսավորվեն երաժշտական կրթություն ստանալու, մրցույթներին մասնակցելու, ինչպես նաեւ արտերկրում ուսումը շարունակելու նպատակով:

 

«Նախագիծը հնարավորություն կտա բացահայտել ու աջակցել տաղանդավոր երեխաներին: Մենք շատ լավ հասկանում ենք, որ գումարի բացակայության պատճառով շատ երեխաների մոտ տաղանդը բացահայտելու ու հետագայում զարգացնելու հարցում խնդիրներ են առաջանում: Հենց սա է մեր նպատակը, համոզված եմ, որ ապագայում ունենալու ենք նոր խաչատրյաններ ու բաբաջանյաններ»,- ասել է Տիգրան Դավթյանը:

 

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010թ. «Խաչատրյան տրիո»-ի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի եւ Կարեն Քոչարյանի, նաեւ լոնդոնաբնակ մեկենաս Ասատուր Գյուզելյանի կողմից:

 

Տաղանդավոր երեխաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են գումար փոխանցել Կոնվերս անկի հաշվեհամարին՝ AMD 1930046434020200:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին