Թամանյանի թանգարանն ու Ճարտարապետության ինստիտուտը միացվել են - Mediamax.am

2155 դիտում

Թամանյանի թանգարանն ու Ճարտարապետության ինստիտուտը միացվել են


Նարեկ Սարգսյանը
Նարեկ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպել` կցելով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին»:

Նոր որոշման համաձայն՝ կառույցը կկոչվի «Ալեքսանդր Թամանյանի անվան  ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

 

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասել է, որ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» եւ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ներն իրենց կանոնադրություններին համապատասխան հետապնդում են միեւնույն նպատակը: Նախարարի խոսքով՝  համընկնում են նաեւ կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները:

 

«Աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուժերի համակենտրոնացման եւ հիմնական խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է վերակազմակերպել կազմակերպությունները՝ միացման ձեւով»,- նշել է Նարեկ Սարգսյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին