ԱՐԱՐԱՏ կոնյակները մրցանակներ են ստացել Սան Ֆրանցիսկոյում - Mediamax.am

5836 դիտում

ԱՐԱՐԱՏ կոնյակները մրցանակներ են ստացել Սան Ֆրանցիսկոյում


Լուսանկարը` Երևանի կոնյակի գործարան


Երեւան: Մեդիամաքս: Ամենամյա Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին եւ դասվում է աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ մրցույթների շարքին:

Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե, իսկ ԱՐԱՐԱՏ 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի:

 

Ամենամյա Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին եւ դասվում է աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ մրցույթների շարքին:

 

Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչքներ ամբողջ աշխարհից:

 

ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթի ողջ պատմության ընթացքում:   

 

Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից:   

 

Ախթամար կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ եւ մարմնավորում է Երեւանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «ԱՐԱՐԱՏ. Արվեստների Հավաքածու» նախագիծը:

 

Այն սկիզբ է առել 2012 թվականին եւ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի եւ հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին  «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին եւ Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլեւիչն ու Գարեն Բեդրոսյանը:   

 

 

 

http://www.ybc.am/
http://www.ybc.am/

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին