Տոնինո Գուերա՝ Հայաստանի պատմության թանգարանը ինձ փոշի դարձրեց - Mediamax.am

98089 դիտում

Տոնինո Գուերա՝ Հայաստանի պատմության թանգարանը ինձ փոշի դարձրեց


Տոնինո Գուերա
Տոնինո Գուերա

Լուսանկարը` http://www.primocanale.it/


Ձեզ ենք ներկայացնում մի հատված թատերագիր, պոետ եւ արձակագիր Տոնինո Գուերային նվիրված ֆլիմից, որի ռեժիսորներներն են Ռուբեն եւ Վահե Գեւորգյանցները։

 

Հայաստանը միակ վայրն է, որն ինձ վերափոխել է։ Ես կասեի, ամբողջությամբ։ Իհարկե, ես աշխարի տարբեր անկյուններում շատ հրաշքներ եմ տեսել, շատ արվեստի գործեր, եւ այդ ամենը ինձ հիացմունքով էր լցնում, բայց հենց Հայաստանն է, որի ինձ վերափոխել է։

 

Ինչը ինձ հատկապե՞ս հիացրեց։ Ինձ հիացրեց թուլության ուժը։ Այդ վանքերը, որ կառուցվել են վանականների ձեռքերով. նրանք կարողանում էին հալեցնել ժայռերը իրենց աղոթքներով, փափկացնել դրանք։

 

Հայաստանի Պատմության թանգարանը ինձ ժամանակով լցրեց, ինձ փոշու վերածեց։ Ես կանգնեցի մեծ ակերով փայտե մի կառքի դիմաց։ Թանգարանի տնօրենն ինձ ասաց, որ դա սգո կառք է, որը 2 հազար տարեկան է։ Իմ տեսած ամեն իր 2 հազար տարեկան էր եւ ավելին, Քրիստոսից առնվազն 1000 տարի առաջ ստեղծված։

 

 

Հետո, երբ ճանապարհորդում էի Հայաստանով, այդ հազարամյակները իմ ուսերի ետեւում էին։ Այն դեռ ինձ հետ է՝ այդ ժամանակը, որը ես զգացի Հայաստանում։

 

Ես վերադարձել եմ այնտեղից 2-3 ամիս առաջ, սակայն մինչ այժմ զգում եմ Հայաստանում ապրած այդ օրերի ազդեցությունը։ Ժամանակ առ ժամանակ ընկղմվում եմ այդ տաճարների լռության, գաղտնի խոսակցության մեջ։ Այդ վանականները, ովքեր հրաշքներ էին գործում իրենց աղոթքներով, այնքան խոնարհ էին, որ յուրաքանչյուր եկեղեցի ես մտնում էի նրանց գերեզմանների վրայով, որովհետեւ նրանք թաղվել էին հենց ներս մտնողների ոտքերի տակ։

 

Ես, իհարկե, երբեք չեմ մոռանա այդ սպիտակ քողը՝ Արարատը, որը մշտապես հայերի աչքերի առջեւ է։

 

Յուրաքանչյուր եվրոպացի, յուրաքանչյուր մարդ պետք է գեթ մեկ օր լինի Հայաստանում, որպեսզի մաքրվի այդ երկրի հոգեւորության ամպերի տակ։ Հայաստանում ժամանակն է ստեղծում տարածությունը, եւ նա, ով այցելում է Հայաստան, թեկուզ մի փոքր, բայց անպայման հայ է դառնում։

 

Ես զգում եմ, որ Հայաստան գնալը դարձավ ուղղահայաց ՝ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին