Նոբելյան դափնեկիրը տպավորված է հայկական խոհանոցով - Mediamax.am

8441 դիտում

Նոբելյան դափնեկիրը տպավորված է հայկական խոհանոցով


Ջոն Ռոբին Ուորենը
Ջոն Ռոբին Ուորենը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ավստրալացի գիտնական, բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում 2005թ. Նոբելյան մրցանակի արժանացած Ջոն Ռոբին Ուորենը հայտարարել է, որ չափազանց տպավորված է Հայաստանով եւ հայերով:

«Հայաստանը շատ հյուրընկալ է, հայերը՝ մտերմիկ ու հյուրասեր: Ապշած եմ, թե այսքան բարդ հարաբերություններ ունենալով հարեւան երկրների հետ, որքան խաղաղասեր է հայ ժողովուրդը»,- ասել է ավստրալացի գիտնականը՝ UWC Դիլիջան քոլեջում լրագրողների հետ զրույցում:

 

Նոբելյան դափնեկիրն ասել է, որ տպավորված է նաեւ հայկական խոհանոցով: 

 

«Շատ սիրեցի հայկական ուտեստները: Վստահ եմ, որ Հայաստանում մարդիկ կարիք չունեն իրենց տանջել դիետաներով, մինչդեռ իմ երկրում՝ Ավստրալիայում, կամ Եվրոպայում մարդիկ շատ են սնվում fast-food-երում: Հայկական մթերքներն ամբողջությամբ մաքուր են, առանց հավելումների: Չգիտեմ, թե դա ձեզ մոտ ինչպես է ստացվում, բայց չթողնեք McDonalds-ներն ու fast-food-երը մուտք գործեն ձեր երկիր»,- ասել է գիտնականը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին