Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների համար զբաղվածություն ապահովելու եւ կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու հարցով:
«Հանձնարարում եմ մշակել եւ ՀՀ կառավարությանը ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ առաջարկությունները պետք է ներկայացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: