Ջորջ Քլունին այցելել է Երեւանի կոնյակի գործարան եւ Թումո - Mediamax.am

13236 դիտում

Ջորջ Քլունին այցելել է Երեւանի կոնյակի գործարան եւ Թումո


Լուսանկարը` Tumo, Sasha Gusov/IDeA/YBC

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Tumo

Լուսանկարը` Sasha Gusov/IDeA/YBC

Լուսանկարը` Sasha Gusov/IDeA/YBC

Լուսանկարը` Sasha Gusov/IDeA/YBC


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 22-ին երեկոյան այցելել է Երևանի կոնյակի գործարան եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Երեւանի կոնյակի գործարանում Ջորջ Քլունին 100LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ու այլ հյուրերի ուղեկցությամբ ծանոթացել է ԱՐԱՐԱՏ թանգարանի ժառանգությանը:

 

Հյուրերը հատկապես տպավորված էին Երեւանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի պատմությամբ: Նա այն անձանցից է, ով փրկվել է 1915 թվականի Ցեղասպանությունից եւ չնայած վերապրած ողբերգությանը՝ կարողացել է  կյանքում եւ ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել:

 

«Մեզ համար մեծ պատիվ է Երեւանի կոնյակի գործարանում՝ վերածննդի ու նոր կյանքի հավերժ խորհրդանիշ Արարատի հայացքի ներքո ողջունել Aurora Prize-ի համահիմնադիրներին ու հյուրերին»,- նշել է Aurora Prize for Awakening Humanity անդրանիկ արարողության գործընկերներից մեկի՝ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը: 

Թումոյում Ջորջ Քլունին Ռուբեն Վարդանյանի եւ Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների հետ շրջել էկենտրոնով, լսել պատանիների երաժշտական կատարումը եւ լուսանկարվել ուսանողների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին