The Deenjes-ի Միկայի լուսանկարչական «ես»-ը - Mediamax.am

4123 դիտում

The Deenjes-ի Միկայի լուսանկարչական «ես»-ը


Միկա Վաթինյանը
Միկա Վաթինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կինոռեժիսոր, դերասան, ձևավորող, The Deenjes սինթ-պոպ խմբի համահիմնադիր Միկա Վաթինյանը հանրությանը ներկայանում է արվեստի նոր ճյուղով:

 

Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամի նախաձեռնությամբ նախօրեին «Դալան» պատկերասրահում բացվել է նրա «Նկար-ա-գրություն» առաջին անհատական ցուցահանդեսը, որն ընդգրկում է Միկա Վաթինյանի վերջին տարիների լուսանկարչական փորձարկումները:

 

«Արդեն 10 տարի է` ռեժիսուրային եւ երաժշտությանը զուգահեռ զբաղվում եմ լուսանկարներով: Չգիտեմ` ինչու որոշեցի հենց հիմա ներկայացնել նկարներս, հավանաբար կուտակվել էր եւ ուզում էր դուրս գալ: Չգիտեմ, թե լուսանկարներում իմ «ես»-ից որ մեկն է արտահայտվում: Ինքս ինձ ներկայացնելու պահ կա այստեղ իհարկե այն իմաստով, որ ինձ դնում եմ ինչ-որ իրավիճակի մեջ: Օրինակ, երաժշտության մեջ իմ ներկայությունն այդքան շատ չեմ ընդգծում: Ամեն դեպքում ռեժիսուրան, թատրոնը, կինոն այսպես, թե այնպես կապվում են պատկերի հետ: Ռեժիսուրայով, երաժշտությամբ եւ լուսանկարներով զուգահեռ եմ զբաղվում: Ինձ համար դա մի պրոցես է, չեմ տարանջատում»,- Մեդիամաքսին ասել է Միկա Վաթինյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանն էլ Մեդիամաքսի հետ զրույցում նկատել է, որ Միկա Վաթինյանը ներկայանում է այն ժամանակակից արվեստով, որը գալիս է պոստմոդեռնից հետո:

 

«Արվեստագետը ներկայացնում է գործեր, որոնք ձեւով շատ տարբեր են, բայց ընդհանուր գաղափարական թեմայով են կապակցվում: Կոնցեպտուալ նկարչության դրսեւորումներ են: Միկան փորձել է միջազգային ժամանակակից արվեստի միտումների հետ աշխատելով` տեղայնացնել դրանք` օգտագործել լեզուն, արտահայտությունները, որոնք առանձնահատուկ են Երեւանին: Միկան քիչ արվեստագետներից է, որը կարողացել է ցույց տալ, թե լուսանկարչությունը, որպես արտահայտչամիջոց ինչքան կենդանի է:  Նա փորձում է նոր ձեւով բացահայտել լուսանկարչությունը»,- ասել է նա:

 

62 պատկեր ֆեյսբուքի ալբոմից

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարքը բաղկացած է 12 լուսանկարներից, որոնք Միկա Վաթինյանը 2008-15թթ.-ին հրապարակել է Ֆեյսբուք ցանցի իր էջում:

 

«Ֆեյսբուքյան նկարների ստանդարտ թեմաներ կան: Միտքն այն է, որ կարող ես, ի վերջո, լուսանկարները չհրապարակել եւ մի քանի բառով գրել, թե ինչի մասին է խոսքը: Պատկերն արդեն ինքն իրեն գալիս է: Ես սկսեցի այս նկարները հրապարակել ֆեյսբուքում գրանցվելու առաջին օրից», - ասել է հեղինակը:

 

Վիգեն Գալստյանն էլ նկատել է, որ շատ կարեւոր է հարց տալ` ի՞նչ է պատկերը. «Այս հարցը մենք սովորաբար չենք տալիս, տեսնում ենք պատկերը, մեզ թվում է` գիտենք, թե դա ինչ է, բայց այդպես չէ: Հարցն այն է, թե ինչպես ենք մենք տեսնում ոչ թե պատկերը, այլ գաղափարը, որը հետագայում մեր գլխում վերածվում է պատկերի: Պատկեր, որպես այդպիսին գոյություն չունի, գոյություն ունի մեր հարաբերությունը այդ նկարագրվածի եւ այն ինֆորմացիայի հետ, որը մենք արդեն ունենք որպես դիտող»:

 

ՍՈՎԵՍ?

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարքը ստեղծվել է 2010-12թթ.-ին, ձեռքով գունավորված 7 լուսանկար է ներառում:

 

«Օգտագործել եմ մի լուսանկար` տարբեր վիճակներում: Այստեղ ինչ-որ խաղ է գնում արտահայտություններով, որ մենք օգտագործում ենք` «մորս արեւ», «մեռնեմ քեզ», «թաղեմ քեզ»: Փորձել էի ինչ-որ ուրիշ ենթատեքստ մտցնել այդ ամենի մեջ: Ավելի անձնական մի բան: Այնպես չէ, որ ինչ-որ բան եմ զգում եւ անում եմ, ես այդպես չեմ աշխատում: Հետո աշխատանքի ընթացքում երեւի կապվում է էմոցիաների հետ: Այս շարքը, հավանաբար, կապված է մանկության հետ»,- ասել է Միկա Վաթինյանը:

 

Հիմնավորող ապացույցներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարքը ստեղծվել է 2013-16թթ.-ին: Մագնիսային հենքով լուսանկարները փակցված են խորհրդային տարիների սառնարանի վրա:

 

«Քանի որ լուսանկարները մագնիսային հիմք ունեն, գաղափար եկավ, որ փակցնենք սառնարանի վրա: Մարդիկ ինչ-որ երկիր գնալիս բերո՞ւմ իրենց հետ մագնիսներ, ու դրանք հետո հիշողություններ են դառնում: Այդ պատկերները, այսպես, թե այնպես, պատմություն են: Մենք էլ փորձեցինք սառնարանի վրա փակցնել լուսանկարներով մի պատմություն: Կոնկրետ չէ, թե ինչ պատմություն է սա, բայց խորհրդավոր է` սպանության կամ սիրո: Խնդիր չեմ դրել պարզելու, գաղտնի պատմության մի մասն է, մյուս մասը դիտողն ինքն է հորինում»:

 

2008 թվականը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը Միկա Վաթինյանն արել է 2008 թվականին: Այս լուսանկարը կապակցվում է «Հիմնավորող ապացույցներ» շարքին:

 

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը նկատել է, որ ռեժիսոր Միկա Վաթինյանի այս երկու գործերում առկա է պատմություն ստեղծելու մոտիվը. «Երբ որոշ լուսանկարներ հավաքում ես մի տեղում, ակամայից սկսում ենք պատմություններ ստեղծել»:

 

«Ուղղակի այդ վերնագիրը դրեցի: Կոնկրետ ինչ-որ բան չկա: Բայց երբ մի բան ես գրում, մարդը սկսում է մտածել, ու իր երեւակայության մեջ արդեն սեփական ասոցիացիաներն են գնում»,- նշել է լուսանկարի հեղինակը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին