Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին - Mediamax.am

2878 դիտում

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարեւորել է Հայաստանում խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին:

 

Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը եւ նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Նա նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված ներդրումների ծավալը կազմում է շուրջ 400 մլն դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին