Մահացել է Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը - Mediamax.am

5047 դիտում

Մահացել է Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը


Լուսանկարը` http://hetq.am


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին:

«Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր  քահանա Մարկոսյանի  մահվան մասին:

 

Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգեւորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին:

 

Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, եւ մաղթում արիություն ու ոգու կորով», - ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին