Փիթեր Բալաքյանն արժանացել է ՀՀ նախագահի 2015թ. մրցանակին - Mediamax.am

4597 դիտում

Փիթեր Բալաքյանն արժանացել է ՀՀ նախագահի 2015թ. մրցանակին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015թ. մրցանակների հանձնման արարողությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

 

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների եւ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը: Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից եւ կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան եւ հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսեւորման ուժը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015թ. մրցանակը շնորհվել է Փիթեր Բալաքյանին (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու եւ լուսաբանելու համար, Մոհամեդ Հանաֆի Նասրին ու Միրիամ Զաքիին (Եգիպտոս)` «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար:

 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Փիթըր Բալաքյանն իր «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար արժանացել էր ամերիկյան ամենահեղինակավոր՝ Պուլիցերյան մրցանակին:

 

Մյուս ոլորտներում ՀՀ նախագահի 2015թ. մրցանակներին արժանացած գործիչների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին