Մեկնարկել է 2016թ. «Արի տուն» ծրագիրը - Mediamax.am

7765 դիտում

Մեկնարկել է 2016թ. «Արի տուն» ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ սփյուռքի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ սփյուռքի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ սփյուռքի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ սփյուռքի նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 2016թ. առաջին փուլի բացման արարողությունը:

Ծրագրի շրջանակում 2016թ. նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց ՀՀ:

 

Ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի եւս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:

 

«Սիրելի երիտասարդներ, կատարվել է ձեր բոլորի երազանքը: Այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրը իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին եւ օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով»,- ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Նա կարեւորել է ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

 

Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից եւ ԱՄՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին