Բունդեսթագի որոշումը կարեւոր ազդանշան էր, կարծում է Վարդանյանը - Mediamax.am

7187 դիտում

Բունդեսթագի որոշումը կարեւոր ազդանշան էր, կարծում է Վարդանյանը


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը հերթական քայլն էր հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարությունը վերականգնելու ճանապարհին:

«Բայց դա կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի համար: Երկակի ստանդարտներն ու այսպես կոչված realpolitik-ը շատ վտանգավոր են: Երբ մենք ասում ենք, որ «այո, նման բան եղել է, բայց մենք չենք կարող խոսել այդ մասին», ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ երկակի ստանդարտները հասարակական կյանքի իրավունք են ստանում: Այդ պատճառով Գերմանիայի խորհրդարանի կամքն ու վճռականությունը՝ ընդունել բանաձեւն անկախ Թուրքիայի հետ հարաբերություններում անխուսափելի բարդացումից, շատ լավ ազդանշան էր աշխարհի համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին