Կբացառվեն կենսաթոշակային համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, ասել է նախարարը - Mediamax.am

4163 դիտում

Կբացառվեն կենսաթոշակային համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, ասել է նախարարը


ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում շարունակվում են կենսաթոշակների վճարման ցուցակների ճշգրտման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ասել է, որ մինչեւ 2011թ. ավարտը նախատեսվում է ձեւավորել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների կենտրոնացված միասնական շտեմարան, որտեղ կներառվեն նույնականացման տվյալներով կենսաթոշակառուները, ինչն, ըստ նախարարի, կբացառի կոռուպցիոն ռիսկերը:

 

Արթուր Գրիգորյանի խոսքերով, 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ սոցիալական ապահովության պետական ծառայության 42 տարածքային ստորաբաժանումներում ավարտվել են կենսաթոշակի գործերի գույքագրման աշխատանքները եւ կատարված ուղղումների արդյունքում 1 ամսվա կտրվածքով խնայվել է 11 մլն դրամ:

 

Հուլիսի 1-ի դրությամբ առկա են չճշգրտված տվյալներով 6249 կենսաթոշակառուներ, ասել է նախարարը:

 

Նա տեղեկացրել է, որ ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների տվյալների ճշտման արդյունքում տարեսկզբից ընտանեկան նպաստի իրավունքը կորցրել են շուրջ 3000 ընտանիքներ:

 

Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ տվյալների ճշգրտման արդյունքում խնայված գումարների հաշվին 21-ից 35%-ով աճել են հաշմանդամ զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող գումարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին